Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
2 արծաթ ևս 2 եզրափակիչ՝ այսօր․ Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայ մարզիկների արդյունքները
11 Հունիս 2025

2 արծաթ ևս 2 եզրափակիչ՝ այսօր․ Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայ մարզիկների արդյունքները

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 

48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը եզրափակիչում 2։2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցիչին՝ արժանանալով արծաթե մեդալի։

51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչի հետ։ 

60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հայկ Մանուկյանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար։ Մրցակիցը ադրբեջանցի Ալի Նազարովն է։

65 կգ քաշային Ջանես Նազարյանը եզրափակիչում 0։9 հաշվով զիջեց վրացի ըմբիշին՝ վաստակելով արծաթե մեդալ։

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Մ17 Եվրոպայի առաջնությունը տեղի կավարտվի հունիսի 15-ին։

Նախորդ հոդվածը
Հայտնի են արտիստիկ լողի Հայաստանի առաջնության հաղթողները
Հաջորդ հոդվածը
Սերոբ Գալստյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։