Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սերոբ Գալստյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ
11 Հունիս 2025

Սերոբ Գալստյանը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

«Փյունիկ» ՖԱ-ի շարքերն է համալրել 22-ամյա կիսապաշտպան Սերոբ Գալստյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Գալստյանը խաղացել է Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Անի», «Տորպեդո» և «Արարատ-2» թիմերում: 2021 թվականի ամռանը նա տեղափոխվել է ԲԿՄԱ` անցկացնելով մեկ մրցաշրջան:

Սերոբ Գալստյանի նախորդ թիմը Երևանի «Արարատն» էր, որտեղ հանդես է եկել վերջին 3 տարիներին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնություններում Գալստյանն անցկացրել է 87 հանդիպում:

Սերոբը հանդես է եկել նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում, իսկ 2022 թվականի սեպտեմբերին հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Սերոբ Գալստյանին։

Նախորդ հոդվածը
2 արծաթ ևս 2 եզրափակիչ՝ այսօր․ Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայ մարզիկների արդյունքները
Հաջորդ հոդվածը
Հայտնի է՝ Տիկնիզյանը երբ պայմանագիր կկնքի Ցրվենա Զվեզդայի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։