BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Սպերցյանը՝ ԱՊԼ-ի նորեկի դիտակետում
11 Հունիս 2025

Սպերցյանը՝ ԱՊԼ-ի նորեկի դիտակետում

Անգլիական «Լիդս Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

leedsunited.news-ը գրում է՝ անգլիական ակումբը փոխարինող է փնտրում Բրենդոն Աարոնսոնին, որը Չեմպիոնշիփում չի արդարացրել սպասումները՝ այս մրցաշրջանում խփելով ընդամենը 11 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։

«49ers Enterprises»-ի կողմից ղեկավարվող «Լիդսը» տրանսֆերների համար հատկացրել է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սպերցյանի տրանսֆերը կարժենա շուրջ 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Յակի Բիյոլը և Հաբիբ Դիարան արդեն մոտ են պայմանագիր կնքելուն, բայց, աղբյուրի փոխանցմամբ, հայ խաղացողի տարբերակն առաջնահերթություն է։ Ջո Ռոթվելի հնարավոր հեռանալու և Աարոնսոնի շուրջ անորոշության պատճառով «Լիդսը» Սպերցյանին համարում է առաջնահերթ նպատակ: 

«Լիդսը» 2024/25 մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնշիփի տիտղոսն ու իրավունք ստացել մասնակցելու Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանին: Այժմ թիմը հույս ունի հաստատվել Պրեմիեր լիգայում:

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստը գնահատվում է 25 միլիոն եվրո և ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողն է։ Հաշվի առնելով, որ նրա պայմանագիրը լրանում է մեկ տարի անց, և նաև այն, որ Սպերցյանն ինքը ցանկանում է հեռանալ չեմպիոնական մրցաշրջանից հետո, «Կրասնոդարը» կարող է իր առաջատարին բաց թողնել ավելի ցածր արժեքով։

Նախորդ հոդվածը
Պորտուգալացի դարպասապահը միացել է Արարատ-Արմենիային
Հաջորդ հոդվածը
Մխիթարյանն ու թիմակիցները մեկնել են ԱՄՆ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։