BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Սոչի
12 Հունիս 2025

Հովհաննես Հարությունյանը վերադարձել է Սոչի

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը վերադառնում է «Սոչի»։

Այս մասին տեղեկացրել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռուսական ակումբը Հարությունյանի տրանսֆերային իրավունքները ձեռք էր բերել 2024-ին՝ «Փյունիկից»։

26-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Արարատ-Արմենիայի» բոլոր՝ 30 խաղերին և դարձել 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ «Սոչին» ավարտված մրցաշրջանում՝ Ռուսաստանի առաջին լիգայում, գրավել էր 5-րդ տեղն ու անցումային փլեյ-օֆֆում հաղթելով «Պարի Նիժնի Նովգորոդին»՝ նվաճել էր Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Նշենք, որ Առաջին լիգայում 5-րդ տեղ գրաված թիմերը չեն մասնակցում ՌՊԼ-ի անցումային փլեյ-օֆֆին, բայց 3-րդ տեղ գրաված «Չեռնոմորեցին» չի շնորհվել Ազգային արտոնագիր, ինչի շնորհիվ էլ «Սոչին» մասնակցել է հանդիպումներին ու ամրագրել տեղը ՌՊԼ-ում՝ գալիք մրցաշրջանի համար։

Նախորդ հոդվածը
Հարցազրույց Հայկ Գասպարյանի հետ․ Թիավարելով Հայաստանի ժառանգությունը՝ դեպի համաշխարհային բեմ
Հաջորդ հոդվածը
Փյունիկը պայմանագիր է կնքել հայ հարձակվողի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։