ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Տարիքը միայն թիվ է. Ինտերի գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի մասին
16 Հունիս 2025

Տարիքը միայն թիվ է. Ինտերի գլխավոր մարզիչը՝ Մխիթարյանի մասին

Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն խոսել է 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Տարիքը կարևոր չէ, այն միայն թիվ է: Կարևորը խաղի որակն է և մոտիվացիան: Հենրիխն իր խաղով և մոտեցմամբ ամեն ինչ տալիս է։ Մխիթարյանը միշտ ունի ոգևորություն և մոտիվացիա», - Կիվուի խոսքերն է մեջբերում Inter_Xtra-ն X սոցիալական ցանցում։

«Ինտերն» այս օրերին ԱՄՆ-ում նախապատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը: Հունիսի 18-ին միլանցիները խմբային փուլի առաջին խաղում կմրցեն մեքսիկական «Մոնտերեյի» հետ։ E խմբում ընդգրկված են նաև ճապոնական «Ուրավան» և արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։

Նախորդ հոդվածը
Արման Հովհաննիսյանը հեռացել է Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։