BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սերբ պաշտպանը վերադարձել է Փյունիկ
16 Հունիս 2025

Սերբ պաշտպանը վերադարձել է Փյունիկ

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, թիմ է վերադարձել սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը:

Միլկովիչը Հայաստանի 16-ակի չեմպիոնի կազմում ելույթ է ունեցել 2022/23 մրցաշրջանում՝ խաղալով նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Հիշեցնենք, որ Միլկովիչը «Փյունիկ» է վերադարձել «Նոայից»։

Իր կարիերայի ընթացքում 35-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Ալաշկերտում», սերբական «Պարտիզանում», «Տելեոպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Միեջում»։

«Փյունիկը» բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել ֆուտբոլիստին։

Նախորդ հոդվածը
Նոան առաջին մարզումն է անցկացրել Ավստրիայում՝ Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ
Հաջորդ հոդվածը
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել Բիլլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։