BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Ինտերը ոչ-ոքի խաղաց Սերխիո Ռամոսի թիմի հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին
18 Հունիս 2025

Ինտերը ոչ-ոքի խաղաց Սերխիո Ռամոսի թիմի հետ, Մխիթարյանը մասնակցեց խաղին

Այսօր՝ հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը, ավարտվել է ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության E խմբի խաղը, որում մրցել են մեքսիկական «Մոնտերեյը» և իտալական «Ինտերը»:

Հանդիպումը կայացել է Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում և ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Մեքսիկական թիմի գոլը խփել է 39-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը՝ 25-րդ րոպեին բացելով հանդիպման հաշիվը: Մինչև ընդմիջում «Ինտերի» կազմում հաշիվը հավասարեցրել է Լաուտարո Մարտինեսը:

Հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է նաև «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին:

«Ինտերն» ու «Մոնտերեյը» առաջին փուլից հետո զբաղեցնում են E խմբի երկրորդ և երրորդ հորիզոնականները: «Ռիվեր Փլեյթը» առաջատարն է երեք միավորով, իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» վերջին տեղում է:
ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը անցկացվում է 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ԱՄՆ-ում: Մրցաշարին մասնակցում են 32 ակումբներ, որոնք բաժանված են չորս թիմից բաղկացած ութ խմբերի։ Յուրաքանչյուր քառյակի երկու ուժեղագույն թիմերը կշարունակեն իրենց ելույթները փլեյ-օֆֆ փուլում։

Նախորդ հոդվածը
Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերն իմացան իրենց մրցակիցներին
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։