Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Երևանում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը
18 Հունիս 2025 |  276

Երևանում մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը:

Գրանցվել են հետևյալ արդյունքները՝

  • Կոտայք՝ Չարենցավանի N 4 հիմ․ դպրոց Շիրակ՝ Արթիկի N 2 հիմ․ դպ․՝ 18:45
  • Երևանի N 199 հիմ. դպրոց – Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց՝ 15:18
  • Վայոց ձոր՝ Վայքի հիմ․դպրոց – Սյունիք՝ Գորիսի N 3 հիմ. դպրոց՝ 18:36
  • Երևանի Խ․ Աբովյանի անվ․ N 2 հիմ. դպրոց - Երևանի N 171 հիմ. դպրոց՝ 55:22
  • Արարատ՝ Ղուկասավանի միջ․ դպ․ - Երևանի N 187 հիմ. դպրոց՝ 18:66
  • Երևանի N 35 հիմ. դպրոց - Երևանի N 137 հիմ. դպրոց՝ 29:47



Մրցաշարը ներառում է տարիքային երկու խմբեր՝

  • 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ)
  • 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ)

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտնում 16 թիմեր։ Խմբային փուլի հաղթողները կհասնեն փլեյ-օֆֆ փուլին, որը կանցկացվի հունիսի 19-21-ը։ Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Մուտքն ազատ է:

Մայիսի 18-ի խաղացանկը՝



Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Դմիտրի Գունկոն հեռացավ Ուրարտուից
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Նոայի մրցակիցը՝ ՉԼ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։