BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Պաշտոնական. Դմիտրի Գունկոն գլխավորեց Ռուսաստանի Առաջին լիգայի թիմը
18 Հունիս 2025

Պաշտոնական. Դմիտրի Գունկոն գլխավորեց Ռուսաստանի Առաջին լիգայի թիմը

Դմիտրի Գունկոն նշանակվել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

«Դմիտրի Գունկոն հայտնի է ռուս երկրպագուներին։ Նա մարզչական կարիերան սկսել է «Սպարտակում», որտեղ երկար ժամանակ գլխավորել է մայրաքաղաքային ակումբի պահեստայինները և պատասխանատու է եղել երիտասարդական ֆուտբոլի զարգացման համար։ Դմիտրի Իվանովիչը կարմիր-սպիտակներին երեք անգամ հասցրել է ոսկե մեդալների երիտասարդական առաջնությունում։ 2014 թվականին նա գլխավորել է «Սպարտակի» գլխավոր թիմը։

2020 թվականին նա գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին»։ Վերջին հինգ տարիներին աշխատել է Հայաստանի առաջնությունում։ 2022 թվականին Դմիտրի Գունկոն պայմանագիր է կնքել «Ուրարտու» ակումբի հետ, իսկ 2022/2023 մրցաշրջանում նա «ոսկե» դուբլ է ձևակերպել՝ նվաճելով առաջնությունը և Հայաստանի գավաթը և դառնալով երկրի լավագույն մարզիչը։ Նշենք, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Դմիտրի Գունկոն 2001-ից 2003 թվականներին խաղացել է «Արսենալի» կազմում, անցկացրել 71 խաղ և խփել երկու գոլ։

Մենք ողջունում ենք Դմիտրի Իվանովիչին մեր ակումբում, մաղթում ենք նրան հաջող աշխատանք և հաղթանակներ «Արսենալի» հետ», - ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

2024/2025 թվականների Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշրջանում «Արսենալը» զբաղեցրել է 10-րդ տեղը։ 

Նախորդ հոդվածը
Հայտնի է Նոայի մրցակիցը՝ ՉԼ որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում
Հաջորդ հոդվածը
Նաիրը հիանալի ֆուտբոլիստ է և կարևոր մարդ մեր հանդերձարանում. Լոկոմոտիվի ֆուտբոլիստը՝ Տիկնիզյանի հեռանալու մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։