BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Նաիրը հիանալի ֆուտբոլիստ է և կարևոր մարդ մեր հանդերձարանում. Լոկոմոտիվի ֆուտբոլիստը՝ Տիկնիզյանի հեռանալու մասին
18 Հունիս 2025

Նաիրը հիանալի ֆուտբոլիստ է և կարևոր մարդ մեր հանդերձարանում. Լոկոմոտիվի ֆուտբոլիստը՝ Տիկնիզյանի հեռանալու մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակումբի պաշտպան Եվգենի Մորոզովը «Match» հեռուստաընկերության եթերում ասել է, որ թիմը կկարոտի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանին, քանի որ նա հիանալի խաղացող է և կարևոր անձնավորություն հանդերձարանի համար։

Ավելի վաղ «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Մատչ» հեռուստաընկերության հետ զրույցում հաստատել էր, որ Տիկնիզյանը տեղափոխվում է սերբական «Ցրվենա Զվեզդա»։

- Շատ հավանական է, որ Նաիր Տիկնիզյանը մոտ ապագայում կհեռանա «Լոկոմոտիվից»։ Կկարոտե՞ք նրան թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։

- Դուք հիմա խոսում եք, և ես տխրում եմ: Այո, Նաիրը նախ, շատ հիանալի ֆուտբոլիստ է, և երկրորդ, շատ կարևոր անձնավորություն հանդերձարանի համար։ Նա կարողանում էր ցանկացած իրավիճակում կատակ հորինել, որպեսզի կոտրեր լարվածությունն ու ամբողջ թիմին զվարճացներ,— ասել է Մորոզովը «Match» հեռուստաընկերության «All on Match!» հաղորդման եթերում։

Անցյալ մրցաշրջանում Տիկնիզյանը «Երկաթուղայինների» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

2024/25 մրցաշրջանում «Լոկոմոտիվը» RPL-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Նոր առաջնության մեկնարկը նախատեսված է հուլիսի 18-ին։

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Դմիտրի Գունկոն գլխավորեց Ռուսաստանի Առաջին լիգայի թիմը
Հաջորդ հոդվածը
ԿԼ. Արարատ-Արմենիան կխաղա Միրանյանի նախկին թիմի դեմ, Փյունիկն ու Ուրարտուն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։