Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նոան 9։0 հաշվով հաղթել է Սլովենիայի 3-րդ դիվիզիոնի սիրողական թիմին
18 Հունիս 2025

Նոան 9։0 հաշվով հաղթել է Սլովենիայի 3-րդ դիվիզիոնի սիրողական թիմին

Ավստրիայում հավաք անցկացնող «Նոան» 9։0 հաշվով հաղթել է Սլովենիայի 3-րդ դիվիզիոնի արևելյան գոտին ներկայացնող «Չարդային»։

«Չարդան», որն ավարտված մրցաշրջանում ացնկացրած 26 խաղում վաստակել է 36 միավոր, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Transfermarkt-ում բացակայում են այդ թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ 

Սլովենիայի 3-րդ դիվիզիոնը համարվում է սիրողական, որտեղ թիմերի ֆուտբոլիստները, սպորտից բացի, ունեն նաև այլ զբաղմունք։

Հիշեցնենք, որ սա «Նոայի» ղեկին նորանշանակ մարզիչ Սանդրո Պերկովիչի առաջին հանդիպումն էր։ Այս հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Բուդոչնոստի» դեմ խաղին։

Նախորդ հոդվածը
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Արարատ-Արմենիայի գլխավոր մարզիչը՝ ԿԼ-ի վիճակահանության մասին
Հաջորդ հոդվածը
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։