BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը
19 Հունիս 2025

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝

5-6-րդ դասարանների թիմեր

Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց - Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ դպրոց՝ 26:33

Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ դպրոց՝ 9:20

Երևանի N 77 հիմնական դպրոց - Երևանի N 171 հիմնական դպրոց՝ 18:23

Երևանի N 199 հիմնական դպրոց - Երևանի Խ․ Աբովյանի անվ․ N 2 հիմ. դպրոց՝ 16:8

7-9-րդ դասարանների թիմեր՝

Արմավիր՝ Վաղարշապատի N 4 հիմ․ դպրոց – Սյունիք՝ Քաջարանի N 2 հիմ. դպրոց՝ 25:58

Երևանի N 51 հիմ. դպրոց - Երևանի N 174 հիմ. դպրոց՝ 37:34

Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:

Հունիսի 19-ին կանցկացվեն 5-6-րդ դասարանների թիմերի միջև 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները: Տեղի կունենան հետևյալ խաղերը՝

Ժամը 11:00 - 12:00՝ Կոտայք՝ Չարենցավանի N 4 հիմ. դպրոց – Սյունիք՝ Կապանի N 13 հիմ. դպրոց

Ժամը 12:00 - 13:00՝ Վայոց ձոր՝ Եղեգնաձոր N 2 հիմ. դպրոց - Երևանի N 158 հիմ. դպրոց

Ժամը 13:00 - 14:00՝ Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց - Երևանի N 199 հիմնական դպրոց

Ժամը 14:00 - 15:00՝ Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ դպրոց - Երևանի N 171 հիմնական դպրոց

Ժամը 15:00 - 16:00՝ Երևանի N 174 հիմնական դպրոց - Երևանի N 35 հիմնական դպրոց

Ժամը 16:00 - 17:00՝ Սյունիք՝ Քաջարանի N 2 հիմ․ դպրոց – Արարատ՝ Մասիսի N 2 հիմ․ դպրոց

Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Նախորդ հոդվածը
Նոան 9։0 հաշվով հաղթել է Սլովենիայի 3-րդ դիվիզիոնի սիրողական թիմին
Հաջորդ հոդվածը
Պատանի բռնցքամարտիկները նախապատրաստվում են Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։