BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ռոբերտ Արզումանյանը գլխավորեց Ուրարտուն
19 Հունիս 2025

Ռոբերտ Արզումանյանը գլխավորեց Ուրարտուն

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ։

Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը․

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է 39-ամյա հայ մասնագետ Ռոբերտ Արզումանյանին։ Ռոբերտ Արզումանյանը նախկինում աշխատել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ։ «Ուրարտու» ակումբը վստահ է, որ Ռոբերտ Արզումանյանի փորձը, բնավորությունը և մարտական ոգին նոր լիցք կհաղորդի թիմին», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ որպես մարզիչ Արզումանյանն աշխատել է նաև «Փյունիկում» ու «Նոայում»։

Ակումբը հաջողություններ և հաղթանակներ է մաղթել Արզումանյանին։ 

Նախորդ հոդվածը
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում ևս հաղթեց ու խմբում 1-ինն է
Հաջորդ հոդվածը
Նոան նոր մարզական տնօրեն ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։