Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Օզբիլիսը կլինի Ուրարտուի մարզչական շտաբում
19 Հունիս 2025

Օզբիլիսը կլինի Ուրարտուի մարզչական շտաբում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրենի պաշտոնից տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Օզբիլիզը, որն իր հարուստ ֆուտբոլային փորձով մեծ ներդրում է ունեցել մեր ակադեմիայի զարգացման գործում, այժմ իր մասնագիտական ճանապարհը կշարունակի որպես մարզչական շտաբի անդամ՝ նպաստելով առաջին թիմի առաջընթացին։ Շնորհակալություն ենք հայտնում Արասին՝ ակադեմիայում կատարած նվիրված աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություն նոր պաշտոնում», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնում էր նշանակվել Ռոբերտ Արզումանյանը։

Նախորդ հոդվածը
Նոան նոր մարզական տնօրեն ունի
Հաջորդ հոդվածը
Էդգար Սևիկյանը հեռացել է Լոկոմոտիվից. նա կվերադառնա հունգարական ակումբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։