BazaResidence
Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)|
Պաշտոնական․ Նաիր Տիկնիզյանը՝ Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստ
21 Հունիս 2025

Պաշտոնական․ Նաիր Տիկնիզյանը՝ Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը համալրեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» շարքերը։

Տիկնիզյանն այսօր ստորագրել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Սերբական ակումբը  Նաիրի համար վճարել է 2,2 միլիոն եվրո (1,7 մմիլիոն + 500 հազար բոնուսներ)։ Մոսկվայի «Լոկոմոտիվը» կստանա 10 % Տիկնիզյանի վերավաճառքի դիմաց։

Պայմանագիրը նախատեսված է 2+1 ձևաչափով։ Տիկնիզյանը Սերբիայի չեմպիոնի կազմում տարեկան կստանա 700 հազար եվրո աշխատավարձ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Իվան Կարպովը, որը նաև տեսանյութ է հրապարակել պայմանագրի կնքման պահից։

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդան» այս տարի եվրագավաթային մրցաշրջաը սկսելու է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլից, որտեղ մրցելու է «Վիկինգուր»-«Լինքոլն Ռեդ Իմփս» զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը կմասնակցի Սպիտակը ներկայացնող ակումբ
Հաջորդ հոդվածը
Իսպանական Հերկուլեսի վինգերը տեղափոխվել է Փյունիկ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։