BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Սարդարապատը հայտարարել է պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու մասին
21 Հունիս 2025

Սարդարապատը հայտարարել է պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու մասին

«Սարդարապատը» հայտարարել է պրոֆեսիոնալ թիմ ստեղծելու մասին։ Այս մասին ակումբը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է․

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը մեծ ոգևորությամբ  պաշտոնապես հայտարարում է պրոֆեսիոնալ ֆուտբոլային թիմի ստեղծման մասին։ Գալիք՝ 2025/2026 մրցաշրջանում թիմը հանդես կգա Առաջին խմբում։ Սա կարևոր և պատասխանատու փուլ է ակումբի զարգացման պատմության մեջ, որը հետագա հավակնոտ ծրագրերի սկիզբն է միայն։ 

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2021 թվականին, Արմավիրում՝ ֆրանսահայ սպորտային իրավաբան Սևան Կարյանի կողմից։ Ակումբի գաղափարախոսական շարժիչ ուժը հայոց պատմության հաղթական էջերից մեկն է՝ Սարդարապատի հերոսամարտը:

Ակումբի հիմքում ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող «Լանսի» մեթոդաբանությունն է։ Անցած 4 տարիների ընթացքում Արմավիրի մի շարք երեխաներ ու պատանիներ հնարավորություն են ստացել մարզվել այդ մեթոդաբանությամբ, իսկ լավագույնները բազմիցս հնարավորություն են ստացել ուղևորվել Ֆրանսիա և վերապատրաստվել։   

Այսօր «Սարդարապատի» պրոֆեսիոնալ թիմի կարևոր մաս կազմում են հենց ակադեմիայի սաները, ինչը խոսում է ակադեմիայի իրականացրած արդյունավետ աշխատանքի մասին։

Ակումբի հիմնադիր Սևան Կարյանը նշում է, որ ակումբն ի սկզբանե նպատակ է ունեցել ստեղծել պրոֆեսիոնալ թիմ, բայց «մեզ համար կարևոր էր հասնել դրան ակումբի հիմքը դնելուց հետո միայն՝ ակադեմիայի կայացում, Արմավիրի երիտասարդ խաղացողների ներգրավում, մեթոդոլոգիայի կիրառման ամրապնդում և այլն։ Կարող եմ ասել, որ այս փուլն անցել ենք։ Շուտով հնարավորություն կստանանք հայտարարել նաև մարզչական շտաբի և թիմին միացած խաղացողներ մասին:

Առանձնակի ուզում եմ նշել ակումբի կարևորությունը համայնքային մակարդակով․ վստահորեն կարող եմ ասել, որ այն եվս մեկ գույն ավելացրեց Արմավիրին՝ հասանելի դարձնելով ֆուտբոլային կրթությունը տեղացի երեխաներին ու պատանիներին։ Դե իսկ թիմի հիմնումն անհրաժեշտ էր, որպեսզի նրանք հնարավորություն ստանային ցույց տալ իրենց ներուժը պրոֆեսիոնալ մակարդակով՝ հաստատվելով հայկական ֆուտբոլում և ձգտելով համաշխարհայինին»։
Մուտք գործելով Առաջին խումբ՝ «Սարդարապատը» նպատակադրված է հասնել առավելագույն արդյունքին և ամրապնդել իր դիրքերը հայկական ակումբային ֆուտբոլում։

Ակումբն իր տնային հանդիպումները կանցկացնի Արմավիրի քաղաքային մարզադաշտում՝ սպասելով երկրպագուների աջակցությանն ու առավելագույնս նվիրվելով խաղին»։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Առաջին խմբի մասնակցության մասին հայտարարել էր Սպիտակը ներկայացնող «Հայքը»։

Նախորդ հոդվածը
Դավիդ Դավիդյանը հեռացավ Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Խաչանովը Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչում զիջեց Բուբլիկին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։