BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խաչանովն առաջադիմել է, Ավանեսյանը նույն տեղում է․ Թենիսի թարմացված դասակարգման աղյուսակը
23 Հունիս 2025

Խաչանովն առաջադիմել է, Ավանեսյանը նույն տեղում է․ Թենիսի թարմացված դասակարգման աղյուսակը

Հրապարակվել է թենիսի տղամարդկանց ու կանանց վարկանիշային թարմացված աղյուսակը։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում առաջատարը իտալացի Յանիկ Սիներն է (10430)։ 2-րդը Ռոլան Գարոսի հաղթող, իսպանացի, Կառլոս Ալկարասն է (9300), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը (6500)։ Հալեում կայացած մրցաշարի նորընծա հաղթող, Ղազախստանը ներկայացնող Ալեքսանդր Բուբլիկը թոփ 50-ում գրանցել է ամենամեծ աճը՝ առաջադիմելով 15 հորիզոնականով և այժմ 30-րդն է 1675 միավորով։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը առաջադիմել է 3 հորիզոնականով ու այժմ 2240 վարկանիշային միավորով 19-րդն է։

Կանանց դասակարգման աղյուսակի առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է (11640)։ 2-րդ տեղում Ռոլան Գարոսի հաղթող Կոկո Գաուֆն է (7899), իսկ 3-րդ հորիզոնականում ԱՄՆ-ն ներկայացնող Ջեսիկա Պեգուլան (6048)։

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է իր դիրքն ու 1150 միավորով 48-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը նոր կազմով հավաք կանցկացնի Վանաձորում
Հաջորդ հոդվածը
Սպերցյանը կարող է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։