Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ալաշկերտը ներկայացրել է նոր փոխնախագահին ու գլխավոր տնօրենին
23 Հունիս 2025

Ալաշկերտը ներկայացրել է նոր փոխնախագահին ու գլխավոր տնօրենին

«Ալաշկերտը» ներկայացրել է ակումբի նոր փոխնախագահին ու գլխավոր տնօրենին։ Ակումբը հայտարարություններ է տարածել, որոնցում նշված է, որ ակումբի փոխնախագահ է նշանակվել Տիգրան Մկրտչյանը, տնօրեն՝ Ալեքսեյ Բալիբերդինը։

«Ալաշկերտ» ՖԱ-ի փոխնախագահ է նշանակվել Տիգրան Մկրտչյանը, ով ունի երկարամյա ֆուտբոլային հաջողակ գործունեություն։ Տիգրան Մկրտչյանը զբաղվել է գործակալի աշխատանքով Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի և Աֆրիկայի ֆուտբոլային շուկաներում, եղել է ռուսական «Վիստա» ֆուտբոլային կրթական նախագծի հիմնադիրը, որն օգնել է զարգացրել բազմաթիվ երիտասարդ տաղանդների»:
 
Ըստ մյուս հայտարարության, Ալեքսեյ Բալիբերդինն էլ նշանակվել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնում։

«Նա ունի ավելի քան 10 տարվա փորձ ֆուտբոլում՝ աշխատելով ակումբներում, ակադեմիաներում։ Եվրոպայի տարբեր երկրներում և Ռուսաստանում ներգրավվածություն է ունեցել ֆուտոլային տարբեր նախագծերում», - ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտը» հայտարարեց, որ Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ 

Նախորդ հոդվածը
Կայացավ հեծանվային մարզաձևերի ՀՀ առաջնությունը
Հաջորդ հոդվածը
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։