Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին| Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից|
Հայտնի են ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2025 թվականի առաջնության հաղթողները
25 Հունիս 2025 |  201

Հայտնի են ՀՀ լողափնյա վոլեյբոլի 2025 թվականի առաջնության հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խաչիկ Ասմարյանի անվան լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում օրերս կայացել է ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2025 թվականի առաջնությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Առաջնությունն առաջին անգամ անցկացվել է նոր համակարգով. պայքարը սկսել են կանանց 10 և տղամարդկանց 14 թիմեր: Չորս օր թիմերը մրցել են ենթախմբերում, որից հետո տղամարդկանց լավագույն 8 և կանանց 6 թիմեր անցել են հաջորդ փուլ: Երկրորդ փուլում թիմերը հանդես են եկել օլիմպիական՝ մինչև երկու պարտություն համակարգով:

Տղամարդկանց շրջանում մրցանակային տեղերի համար հիմնական պայքարն ընթացել է փորձառու թիմերի միջև: Ի վերջո, հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան» թիմը (Անդրէ Սիմոնի/Վահե Նազարյան), արծաթե մեդալին արժանացել է ՖԻՄԱ-2-ը (Խաչատուր Ասմարյան/Հայկ Բաղրամյան), իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Գյումրին» (Կարեն Տիգրանյան/Պյոտր Իկոմասով):

Կանանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը, որը հավասար պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել «Ֆասթի» նկատմամբ: Կանանց Մ18 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված են եղել Ելիզավետ Տոնոյանը և Ամալյա Կարապետյանը: Արծաթե մեդալները նվաճած «Ֆասթ» թիմի կազմում հանդես են եկել Էլեն Առաքելյանը և Նարինե Հակոբյանը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Գեղաշեն» թիմը (Արփինե Բադալյան/Լուսինե Գևորգյան):

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով: Մրցանակակիր թիմերի մարզիկները Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից նաև դրամական պարգևներ են ստացել:

Առաջնության հաղթող թիմերը իրավունք են ձեռք բերել մասնակցելու Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի 2025 թվականի լողափնյա վոլեյբոլի ակումբային առաջնությանը:

Նախորդ հոդվածը
Մամիկոն Ղարիբյանը՝ Մումբայի մրցաշարում կիսել է 1-2-րդ հորիզոնականները
Հաջորդ հոդվածը
ՉԼ-ում Նոայի առաջիկա մրցակիցը մնացել է առանց գլխավոր մարզչի

Ֆեյսբուքյան էջ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։