BazaResidence
Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)|
Ուիմբլդոն․ Ավանեսյանն ու Խաչանովն իմացան իրենց մրցակիցներին
27 Հունիս 2025

Ուիմբլդոն․ Ավանեսյանն ու Խաչանովն իմացան իրենց մրցակիցներին

«Մեծ սաղավարտի» տարվա 3-րդ մրցաշարում՝ Ուիմբլդոնում, Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ու Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն իմացել են իրենց մրցակիցներին։

48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը կմրցի Ուիմբլդոնի 2022 թվականի հաղթող, աշխարհի 11-րդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ։ Թենիսիստուհիներն հանդիպել են 1 անգամ։ 3 տարի առաջ Հռոմում կայացած մրցաշարում հաղթել է Ռիբակինան 2։0 (6։4, 7։6) հաշվով։

Ավանեսյան-Ռիբակինա զույգի հաղթողը կմրցի Մարիա Սակարի (85-րդ ռակետ, Հունաստան) - Աննա Բլինկովա (69-րդ ռակետ, Ռուսաստան) զույգի հաղթողի հետ։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի 19-րդ համար Կարեն Խաչանովը պայքարը կսկսի ԱՄՆ-ն ներկայացնող, 90-րդ ռակետ Մաքենզի Մաքդոնալդի հետ խաղով։ Թենիսիստներն հանդիպել են 5 անգամ՝ բոլոր դեպքերում հաղթել է Խաչանովը։

Մաքդոնալդի արգելքն հաղթահարելու դեպքում Խաչանովի մրցակիցը կլինի Շինտարո Մոչիզուկի (146-րդ ռակետ, Ճապոնիա) - Ջուլիո Ձեպիերի (353-րդ ռակետ, Իտալիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Ուիմբլդոնը կմեկնարկի հունիսի 30-ին։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին։

Նախորդ հոդվածը
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել ընկերական խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Mix Fight ֆեդերացիայի մարզիկների փայլուն մեկնարկը WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։