BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Արարատի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Շվեյցարիայում
28 Հունիս 2025

Արարատի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Շվեյցարիայում

Ինչպես տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը, շվեյցարական «Ստադ Լոզան Ուշի» ակումբի հետ ձեռք է բերվել համաձայնություն Կեաս Փոլ Հենրի Բահի տեղափոխության շուրջ: 20-ամյա իվուարցի ֆուտբոլիստն իր կարիերան կշարունակի Շվեյցարիայում:

Սա պատմության 1-ին տրանսֆերն է «Արարատից» Շվեյցարիա։ 

«Սա հերթական անգամ վկայում է, որ «Արարատում» հաջող հանդես գալը կարող է երիտասարդ տաղանդներին առաջ մղել իրենց կարիերայում։ Բահը մեզ համար կարևոր խաղացող էր, սակայն եկել է նրա կարիարայի նոր փուլի ժամանակը։ Միևնույն ժամանակ «Արարատն» աշխատում է թիմը նոր ֆուտբոլիստներով համալրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պատրաստ ու մրցունակ կազմով ներկայանալ նոր մրցաշրջանին»,- նշել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը:

 
Կեաս Բահն 2025 թվականի մարտին էր միացել «Արարատին»: Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 12 խաղ, դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը
Փյունիկի հավանական մրցակիցը ոչ-ոքի է խաղացել Չեխիայի 2-րդ դիվիզիոնի թիմի հետ
Հաջորդ հոդվածը
Սեպտեմբերի 13-ին կայանալիք Mix Fight 58-ը կհեռարձակվի 200 երկրում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։