Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Արամ Ոսկանյանը հեռացել է Սյունիքի գլխավոր մարզչի պաշտոնից
01 Հուլիս 2025

Արամ Ոսկանյանը հեռացել է Սյունիքի գլխավոր մարզչի պաշտոնից

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Սյունիքի» ղեկավարության և մարզչական անձնակազմի հանդիպումը։ Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սյունիք ՖԱ-ն որոշել է 2025/26 թթ․ մրցաշրջանում մնալ Առաջին խմբում, ակումբը և գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, գլխավոր մարզիչի առաջին օգնական Արթուր Ասոյանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագրերը, որոնք նախատեսված էին մինչեւ 2026 թվականի մայիսի 31-ը։ Ոսկանյանը և նրա մարզչական շտաբը պատվով ընդունել են առկա մարտահրավերները և կարողացան կարճ ժամկետում ստեղծել ամուր թիմ, որը պայքարեց նախորդ երկու մրցաշրջաններում և երկու տարի անընդմեջ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականն Առաջին խմբում՝ այս տարի նվաճելով նաև Պրեմիեր լիգայի ուղեգիր», - ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ոսկանյանը պաշտոնը ստանձնել էր 2023-ի ամռանը։ 

«Սյունիքը» շնորհակալություն է հայտնել Արամ Ոսկանյանին և Արթուր Ասոյանին պրոֆեսիոնալիզմի, կատարած աշխատանքի, նվիրվածության համար և մաղթել նոր հաջողություններ կարիերայում։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել Սոչի
Հաջորդ հոդվածը
«Արարատ-Արմենիան» ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։