BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Ինտերը հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը փոխարինվել է
11 Փետրվար 2025

Ինտերը հաղթեց Ֆիորենտինային, Մխիթարյանը փոխարինվել է

Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 24-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆիորենտինան»։ Թիմերը խաղացել են Միլանի «Սան Սիրո» (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է միլանյան թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով:

Հանդիպման հաշիվը բացվել է 28-րդ րոպեին, երբ «Ֆիորենտինայի» պաշտպան Մարին Պոնգրաչիչը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ 44-րդ րոպեին Ռոլանդո Մանդրագորան 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ 52-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչը առաջ է մղել դաշտի տերերին։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին։

Անցկացրած 24 խաղից հետո Միլանի «Ինտերը» 54 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «Ֆիորենտինան» 6-րդ տեղում է՝ նույնքան հանդիպումներից հետո վաստակելով 42 միավոր։

Նախորդ հոդվածը
Ինտերի մեկնարկային կազմը Ֆիորենտինայի հետ խաղում, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Չանչարևիչը՝ ՀՊԼ լավագույն ֆուտբոլիստ. Սպերցյանը ներկայացրել է իր ֆավորիտներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։