Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Ազատ ոճայինները 4-րդն են թիմային հաշվարկում
07 Հուլիս 2025

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Ազատ ոճայինները 4-րդն են թիմային հաշվարկում

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայում անցկացված Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանը: Հայ ըմբիշը, առավելության հասնելով Ուկրաինայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի ներկայացուցիչների նկատմամբ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 6։5 հաշվով առավելության է հասել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող, ռուսաստանցի Ադլան Սատիևի նկատմամբ՝ դառնալով ոսկե մեդալակիր:

86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը 3:0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և նվաճել է բրոնզե մեդալ:

Ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ մրցավայր էին մեկնել ⁠նաև 57 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 65 կգ Արման Մուսիկյանը, 70 կգ Վլադիմիր Ազարյանը, 74 կգ Արայիկ Այվազյանը, 79 կգ Նարեկ Նիկողոսյանը, 92 կգ Նարեկ Իկիլիկյանը, 97 կգ Հրաչիկ Մկրտչյանը, 125 կգ Հենրիկ Հայկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Գասպար Տերտերյանը (72 կգ) Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե, իսկ Սամվել Տերտերյանը (77 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Նախորդ հոդվածը
Աբովյանում անշլագ է սպասվում. Նոա-Բուդուչնոստ հանդիպման տոմսերը սպառված են
Հաջորդ հոդվածը
Ծանրամարտ. Գյումրիում անցկացվել է Աշոտ Մխիթարյանի անվան 6-րդ հուշամրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։