BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Նոայում նպատակներն ամենաբարձրն են․ Սանդրո Պերկովիչի ու Օգնյեն Չանչարևիչի նախաղային ասուլիսը
07 Հուլիս 2025

Նոայում նպատակներն ամենաբարձրն են․ Սանդրո Պերկովիչի ու Օգնյեն Չանչարևիչի նախաղային ասուլիսը

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Նոա»-«Բուդուչնոստ» դիմակայության 1-ին խաղից առաջ տեղի է ունեցել «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի ու թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի մամուլի ասուլիսը։

Սանդրո Պերկովիչը նշել է․ «Նոայում» նպատակներն ամենաբարձրն են. բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք։ Մեր կենտրոնացվածությունն այս պահին միայն «Բուդուչնոստի» դեմ առաջին հանդիպման վրա է։ Չեմպիոնների լիգան ֆուտբոլային աշխարհում լավագույն մրցաշարն է։ Մենք պետք է շատ լավ նախապատրաստվենք վաղվա խաղին, և ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք»։

Չանչարևիչ խոսքով էլ առաջին հանդիպումը միշտ ամենադժվարն է լինում․ «Մենք չենք կարող իմանալ, թե ինչ սպասել մեզնից և մեր մրցակցից, բայց վստահ եմ՝ վաղը կտանք մեր առավելագույնը՝ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում



Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Աբովյանի` Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Նախորդ հոդվածը
Մամիկոն Խաչատրյանը՝ Մոսկվայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող, Համլետ Մանուկյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Նոան ֆավորիտ է, բայց մենք չենք պատրաստվում հանձնվել․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։