BazaResidence
Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին|
Դեռևս պաշտոնական առաջարկներ չկան. Կրասնոդարում խոսել են Սպերցյանի ապագայի մասին
08 Հուլիս 2025

Դեռևս պաշտոնական առաջարկներ չկան. Կրասնոդարում խոսել են Սպերցյանի ապագայի մասին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը պատասխանել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի ապագայի վերաբերյալ հարցին։

«Սպերցյանը մո՞տ է «Լիդս» տեղափոխվելուն։ Դուք հասկանում եք կապը այս շշուկների հետ։ Այնտեղ աշխատում է Ֆարկեն, ով լավ է ճանաչում Սպերցյանին։

Բնականաբար, սա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ ենթադրաբար որոշակի խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Բայց այսօրվա դրությամբ ակումբներից պաշտոնական առաջարկներ չկան, սպասենք», - Բուզնիկինի խոսքերն է մեջբերում «Match TV»-ն։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսին։ Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի դարպասապահը հեռացել է ակումբից
Հաջորդ հոդվածը
Արարատը նոր կինեզիոթերապիստ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։