BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Չեմ ցանկանում խոսել մրցակցի մասին․ Մտածում ենք մեր խաղի մասին․ Հենրի Ավագյան
09 Հուլիս 2025

Չեմ ցանկանում խոսել մրցակցի մասին․ Մտածում ենք մեր խաղի մասին․ Հենրի Ավագյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Տրե Ֆիորի» դիմակայության 1-ին խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի դարպասապահ Հենրի Ավագյանի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։

Ավագյանը նշել է, որ թիմ վերադառնալուց հետո գաղափարները նույնն են։

«Մելիքյանի հետ աշխատել եմ 2 տարի «Փյունիկում»։ Նպատակներն ու գաղափարները նույնն են։ Սպասելիքները միշտ էլ բարձր են։ Կփորձենք առավելագույնս լավ հանդես գալ բոլոր հանդիպումներում և դրական արդյունքի հասնել։ Ես չեմ ցանկանում խոսել մրցակցի մասին։ Մենք ավելի շատ մտածում ենք մեր խաղի մասին։ Պետք է փորձենք լավագույն որակները դրսևորել դաշտում ու հասնել դրական արդյունքի», - ասել է Ավագյանը։

Հիշեցնենք, որ «Տրե Ֆիորի»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին և կմեկնարկի 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Ֆերենցվարոշը հաղթեց ընկերական խաղում․ Սևիկյանը մասնակցեց 2-րդ կեսին
Հաջորդ հոդվածը
Չենք թերագնահատում մրցակցին․ Ունենք խաղ և հաղթելու նպատակ․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։