Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի է խաղացել․ Նաիր Տիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
10 Հուլիս 2025 |  701

Ցրվենա Զվեզդան ոչ-ոքի է խաղացել․ Նաիր Տիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլին պատրաստվող «Ցրվենա Զվեզդան» ստուգողական հանդիպում է անցկացրել ավստրիական «Լինցի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկված է եղել իր թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվել է 64-րդ րոպեին։ Նրա փոխանցումից հետո, 30-րդ րոպեին, Միլսոնը շքեղ հարվածով բացել է հանդիպման հաշիվը։ Տեսանյութը՝ այստեղ։

Ավելի վաղ, Սերբիայի չեմպիոնը 5։0 հաշվով հաղթել էր «Սուտյեսկային», 2։0 «Ամշտետտենին» ու 0։3 հաշվով զիջել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։

«Ցրվենա Զվեզդան» ընկերական հանդիպում կանցկացնի նաև «Հարտբերգի», «Բրոնդբյուի» ու «Պուշկաշ Ակադեմիայի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։ Դրանից հետո Տիկնիզյանի թիմը կվերադառնա Սերբիա, որտեղ Սերբիայի առաջնության 1-ին տուրում կմրցի «Յավոր Իվանիցայի» հետ։

Հիշեցնենք, որ սերբական ակումբը ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցելու է «Վիկինգուր Գոտա» - «Լինքոլն Ռեդ Իմփս» զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության 1-ին խաղում հաղթել է «Լինքոլնը»՝ 3։2 հաշվով։

Նախորդ հոդվածը
Չենք թերագնահատում մրցակցին․ Ունենք խաղ և հաղթելու նպատակ․ Եղիշե Մելիքյան
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. հայ մրցավարներն այսօր 3 հանդիպում կսպասարկեն արտերկրում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։