Այն ինչ մտածել էինք՝ ստացվեց․ Ալբերտ Սաֆարյանը՝ Շիրակից կրած պարտությունից հետո (տեսանյութ)| Շնորհակալ եմ տղաներից․ Այս հաղթանակը սպասելի էր․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (տեսանյութ)| Նոայի երկրորդ թիմը պարտվեց Հայքին| Երկու 11-մետրանոց ու երկու կարմիր քարտ․ Շիրակը լարված խաղում հաղթեց Արարատին| Շիրակ-Արարատ. Մեկնարկային կազմեր. Ուղիղ եթեր| Հայտնի են հայ ազատոճայինների մրցակիցները աշխարհի առաջնությունում|
Գրոդնոյի խորհրդանիշը՝ Ուրարտուի եվրոպական ճանապարհի մեկնարկին. Ինչ է պետք իմանալ
10 Հուլիս 2025 |  230

Գրոդնոյի խորհրդանիշը՝ Ուրարտուի եվրոպական ճանապարհի մեկնարկին. Ինչ է պետք իմանալ

«Ուրարտուն» այսօր՝ հուլիսի 10-ին, սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում։ Երևանյան թիմի առաջին մրցակիցը Բելառուսի փոխչեմպիոն ու գավաթակիր Գրոդնոյի «Նեմանն» է, որի հետ հայկական թիմերը նախկինում երբեք չեն հանդիպել։

Մինչ կարևոր դիմակայությունը ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր ու մանրամասներ «Ուրարտուի» առաջիկա մրցակցի մասին։

Պատմություն

Achievements | Официальный сайт ФК «Неман»

«Նեմանը» հիմնադրվել է 1964 թվականին, իր անվանումը ստացել է Նեման գետից։ Հիմնադրման պահից մինչ 1973 թ. անվանվել է «Նեման Գրոդնո», 1973-1993 «Խիմիկ Գրոդնո», մինչ 1999-ը՝ «Նեման-Բելքարդ Գրոդնո», 1999-ից վերադարձել է 1-ին անվանմանը։

Ակումբը 1992 թվականից հանդես է գալիս Բելառուսի Պրեմիեր լիգայում։ Մինչ այդ մասնակցել ԽՍՀՄ-ի՝ ուժեղությամբ 3-րդ դիվիզիոնի առաջնությանը։ Սովետական շրջանի հաջողություններում կարելի է առանձնացնել 1967-ին 3-րդ դիվիզիոնում հաղթանակն ու 2-րդ դիվիզիոն բարձրանալը։ «Նեմանն» այդտեղ երկար չմնաց ու 1970-1991 թվականներին ակումբը հանդես է եկել 3-րդ դիվիզիոնում։

Անկախացած Բելառուսում էլ ակումբը երբեք չեմպիոն չի հռչակվել, բայց 3 անգամ հաղթել է Բելառուսի գավաթի խաղարկությունում։

Մարզադաշտ

Стадион | Официальный сайт ФК «Неман»

Ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում է Նեմանի «Կենտրոնական սպորտային համալիրում», որը տեղակայված է Գրոդնոյում։ Մարզադաշտը կառուցվել է 1963 թվականին և մինչ Մինսկի «Դինամո» մարզադաշտի վերակառուցումն այն համարվում էր ամենամեծը Բելառուսում։ Ավելի վաղ, մարզադաշտն անվանվել է «Красное Знамя»։ 2003-2008 թվականներին մարզադաշտը վերակառուցվել է ու ներկայում համարվում է լավագույներից Բելառուսում՝ տեղավորելով 8479 հանդիսական։

Նախորդ մրցաշրջանը

Նախորդ մրցաշրջանում «Նեմանը» հռչակվել է Բելառուսի փոխչեմպիոն՝ անցկացրած 30 խաղում վաստակելով 65 միավոր ու 3 միավոր զիջելով չեմպիոն Մինսկի «Դինամոյին»։ 30 խաղից «Նեմանը» հաղթել է 20-ում, 5-ական անգամ էլ խաղացել է ոչ-ոքի ու պարտվել։ Միջինում մեկ խաղում Գրոդնոն ներկայացնող ակումբը վաստակել է 2,16 միավոր։

Բելառուսի առաջնությունը գարուն-աշուն ձևաչափով է, իսկ ներկայիս առաջնությունում «Ուրարտուի» մրցակցի գործերն այնքան էլ հարթ չեն։ Թիմը 11 միավորով զիջում է առաջատար «Վիտեբսկին» ու անցկացրած 15 խաղում վաստակել է 28 միավոր։

Ներկայիս կազմը

«Նեմանի» ներկայիս կազմի գերակշիռ ֆուտբոլիստները տեղացիներ են։ Թիմի տրանսֆերային արժեքը, transfermarkt-ի գնահատմամբ, 4,33 միլիոն եվրո է։ Միջին տարիքը՝ 28,3 է, իսկ 1 ֆուտբոլիստի միջին տրանսֆերային արժեքը 188 հազար եվրո է։

Ամենատարեցը կենտրոնական հարձակվող Եգոր Զուբովիչն է՝ 36 տարեկան։ Ամենաերիտասարդը 21-ամյա հենակետային Արթուր Նազարենկոն է։ 2024-ի լավագույն ռմբարկուն՝ Բելառուսի առաջնությունում, Պավել Սավիտսկին է՝ 14 գոլով։ Ընթացիկ առաջնությունում լավագույնը Անտոն Սուչկովն է 5 գոլով։

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը 22-ամյա Եգոր Պարխոմենկոն է՝ 600 հազար եվրո տրանսֆերային արժեքով։

Կարևոր դիմակայությունից առաջ թիմը համարել են 10-ից ավել ֆուտբոլիստ (այդ թվում 2-րդ թիմից)։ Հեռացել են շուրջ 15-ը։

Մարզիչը

Возможно, это изображение 1 человек

Թիմը գլխավորում է 57-ամյա բելառուս մասնագետ Իգոր Կովալևիչը։ Նա այս պաշտոնում է 2016 թվականի հունիսից։ Մասնագետի օրոք «Նեմանն» անցկացրած 319 խաղում հաղթել է 151-ում, ոչ-ոքի խաղացել 69-ում, պարտվել 99 անգամ։ Կովալևիչի գլխավորությամբ «Նյոմանը» 1 խաղում վաստակում է 1,64 միավոր։

Եվրագավաթային փորձ

«Նեմանը» եվրագավաթներում հանդես գալու հարուստ փորձ չունի։

1993-94 մրցաշրջանում՝ Գավաթակիրների գավաթի խաղարկության որակավորման փուլում, Գրոդնոն ներկայացնող ակումբը 2 խաղերի արդյունքում 2։6 հաշվով զիջում է շվեյցարական «Լուգանոյին»։

2003-04 մրցաշրջանում՝ ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման 1-ին փուլում, բելառուսական ակումբը 2 անգամ ոչ-ոքի (1։1, 0։0) է խաղացել ռումինական «Ստյաուա Բուխարեստի» հետ ու լքել պայքարը՝ սեփական հարկի տակ ընդունած գոլի պատճառով։

2005-ին Ինտերտոտոյի գավաթում «Նեմանը» զիջել է չեխական «Զլինին» ու շուրջ 10 տարով մոռացել եվրոպական մրցահարթակների մասին։ 2014-15 մրցաշրջանում «Նեմանի» ճանապարհը հատվել է իսլանդական «Հաֆնարֆյորդուրի» հետ։ Այստեղ ևս բելառուսական ակումբը պարտվել է ընդհանուր 1։3 հաշվով ու կրկին տևական դադար վերցրել Եվրոպայում։

2023-24 մրցաշրջանը կարելի է ամենահաջողը համարել «Նեմանի» պատմության մեջ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում բելառուսական ակումբը պայքարից դուրս է թողել Լիխտեյնշտեյնը ներկայացնող «Վադուցին», 2-րդ փուլում՝ Մալթայի «Բալզանին», իսկ 3-րդ փուլում, հանդիպելով սլովենական «Ցելյեին», զիջել է ընդհանուր 1։5 հաշվով։

Նախորդ մրցաշրջանում էլ Գրոդնոն ներկայացնող ակումբի ճանապարհը «փակել է» ռումինական «Կլուժը», որն արտագնա խաղում 5 անպատասխան գնդակ է ուղարկել «Նեմանի» դարպասը։

Այդուհանդերձ, «Նեման» ակումբը հանդիսանում է Գրոդնոյի գլխավոր խորհրդանիշերից մեկը։

Հիշեցնենք, որ «Ուրարտու»-«Նեման» դիմակայության 1-ին հանդիպումը կկայանա «Ուրարտու-1» մարզադաշտում հուլիսի 10-ին ու կմեկնարկի 20։30-ին։ Պատասխան խաղը՝ հուլիսի 17-ին, Հունգարիայում:

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների ԵԱ. Հայաստանն այսօր 2 ներկայացուցիչ ունի
Հաջորդ հոդվածը
Հրայր Մկոյանը՝ Վանի ֆուտբոլիստ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։