Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ուրարտու բասկետբոլային ակումբը ներկայացրել է ամերիկացի նորեկներին| Հայաստանի Գավաթ․ Անդրանիկ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր|
Նոա․ Ոսկե դուբլի սպասումով․ ՀՊԼ գարնանային հատվածին ընդառաջ
12 Փետրվար 2025 |  1052

Նոա․ Ոսկե դուբլի սպասումով․ ՀՊԼ գարնանային հատվածին ընդառաջ

Շուրջ 2 շաբաթից կվերսկսվի Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան։ Աշնանային թեժ հատվածից հետո սպասումները գալիք շրջանից մեծ են։ Մրցաշարային աղյուսակի վերնամասում թիմերի խիտ դասավորվածությունն ուշադրության է արժանի։ Ակներև է նաև մարզային 2 թիմերի՝ Չարենցավանի «Վանի» ու Գյումրիի «Շիրակի» աճը՝ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Ուրախացնող է նաև ԲԿՄԱ-ի հուսադրող խաղը։ «Վեստ Արմենիան» փորձում է ամեն խաղից քաղել առավելագույնը, Երևանի «Արարատն» ու «Ալաշկերտը» իրենց համար անսովոր դիրքերում են, իսկ Կապանի «Գանձասարը» մեղմ ասած տխրեցնում է։

Sportmedia.am-ը մինչև առաջնության վերսկսումն առանձին-առանձին կանդրադառնա Ֆաստեքս ՀՊԼ թիմերին՝ ամփոփ ներկայացնելով ընթացիկ մրցաշրջանում թիմերի ցույց տված արդյունքը, նախապատրաստական շրջանն ու հավակնությունները։   

Թիմերին ներկայացնում ենք ըստ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքի․

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

«Նոա» Երևան

Աշնանային հատված

Առաջնության աշնանային հատվածում 2 ճակատով «կռվող» «Նոան», չնայած լքեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում, սակայն իր ցույց տված խաղով ապագայի մեծ հույսեր արթնացրեց  երկրպագուների մոտ՝ նոր նշաձող սահմանելով հայկական ակումբային ֆուտբոլում։   

 Մոռանալով «Չելսիից» կրած 0։8 հաշվով պարտությունը, երևանյան ակումբը կարողացավ արժանապատիվ հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայում։ «Վիկինգուրի» դեմ ոչ-ոքին, ԱՊՕԵԼ-ի դեմ «կռիվն» ու «Բաչկա Տոպոլայի» դեմ ֆիասկոն հայ երկրպագուները դեռ երկար կհիշեն։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Աշնանային հատվածում «Նոան» անցկացրեց 16 հանդիպում, տոնեց 13 հաղթանակ, կրեց 2 պարտություն, 1 հանդիպում էլ ավարտեց ոչ-ոքի։ Երևանյան ակումբը զիջեց «Ուրարտուին» ու «Արարատին», միավորներ կորցրեց «Վանի» դեմ խաղում։ Այս խաղերում «Նոայի» ֆուտբոլիստներ մրցակցի դարպասը գրավեցին 53 անգամ, (միջինում 3.3 գոլ), սեփական դարպասն ընդունեցին ընդամենը 10 գոլ (միջինում՝ 0,6)։ Այս ցուցանիշներով «Նոան» առաջնությունում հավասարը չունի։  

ՀՊԼ օգոստոսից-դեկտեմբեր ընկած հատվածում թիմի լավագույն ռմբարկուն Գոնսալո Գրեգորիոն է՝ խփած 12 գոլով։ Պորտուգալացին 1 գոլով է զիջում առաջնության լավագույն ռմբարկու Իվան Իգնատևին, որը օրեր առաջ հեռացավ «Ուրարտուից»։ Գրեգորիոյից հետո թիմի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն առաջնությունում  Իմրան Ուլադ Օմարն ու Էրալդո Չինարին են՝ 8-ական գոլով։

Գոլային փոխանցումներով թիմում առաջին տեղը կիսում են Օմարն ու Գոռ Մանվելյանը։ Երկուսն էլ իրենց ակտիվում ունեն 5-ական ասիստ։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Դեղին քարտեր ամենաշատը «վաստակել են» նույն Մանվելյանն ու ֆրանսիացի եզրային հարձակվող Վիրջիլ Պինսոնը, իսկ 1-ական կարմիրի «արժանացել» են Յան Էտեկին, Պաբլո Սանթոսն ու Հելդեր Ֆերեյրան։

Ստացվել է այնպես, որ դարպասասպահները մրցաշրջանի առաջին հատվածը հավասարապես «բաշխել» էին։ 8 խաղում թիմի դարպասը պաշտպանեց Օգնյեն Չանչարևիչը, մյուս 8-ում՝ Ալեքսեյ Պլոշչադնին, որը 6 դեպքում կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը։ Այստեղ անուրանալի է իհարկե թիմի պաշտպանության գործոնը։ Չանչարևիչին հաջողվել էր սեփական դարպասն անառիկ պահել 2 դեպքում։

Նախապատրաստական շրջան

Գարնանային հատվածի գլխավոր ինտրիգներից մեկն, իհարկե, «Նոային» առաջատարի դիրքերից հանելու պայքարն է լինելու։ Թիմն ուսումնամարզական հավաք անցկացրեց Կատարում, որտեղ 5 ստուգողական հանդիպում ունեցավ՝  հաղթելով դրանցից 4-ում («Ալ-Սաիլիյա (2:0), «Ալ-Ղարաֆա» (3:0), «Ալ-Մաշաֆ» (8:0), «Զենիթ» (2։1), իսկ Եմենի չեմպիոն «Ալի Սանաայի» հետ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածին «Նոան» կմոտենա լուրջ համալրումներով։ «Փյունիկից» տեղափոխված Ջեյմս Սանթոսը, որը սովոր է խաղալ երևանյան ակումբների կազմերում, կամրապնդի պաշտպանության ձախ եզրը, չնայած, բրազիլացուն սովոր ենք տեսնել նաև կիսապաշտպանության նույն եզրում խաղալուց։ «Նոան» կդառնա ֆուտբոլիստի 5-րդ հայկական ակումբը։ Մինչ այս տեղափոխությունը նա հանդես է եկել նաև «Փյունիկի», «Ալաշկերտի», «Ուրարտուի» և «Արարատի» կազմերում։

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Պաշտպանությունը կազմակերպելու գործում լուրջ դերակատարում կունենան նաև Գուդմունդոր Թորարինսոնը, որը վերջապես ապաքինվեց «Ռապիդի» դեմ խաղում ստացած ծանր վնասվածքից։ Բացի այս «Նոան» ունի ևս մեկ լուրջ համալրում պաշտպանությունում՝ ի դեմս թիմի նորեկ Ներմին Զոլոտիչի։ Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի պաշտպանը, որը հասցրել է դառնալ նաև Բելգիայի չեմպիոն, հայկական ակումբ է տեղափոխվել Պորտուգալիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Կասա Պիայից»։ Ի դեպ, Զոլոտիչը միակ ֆուտբոլիստը չէ, որ այդ առաջնությունից տեղափոխվել է «Նոա»։ Ռուի Մոտայի հայրենիքից Հայաստան է ժամանել նաև աջ վինգեր Բրունո Ալմեյդան՝ «Սանտա-Կլարայից»։

Թիմից մինչև այս պահը հեռացել է միայն Պաբլո Սանթոսը։ 


Ոսկե դուբլի սպասումով 

Գերազանցության ճանապարհ

Այս կարգախոսը որդեգրած «Նոայի» քայլերը կարծես թե համապատասխանում են ընտրած ուղուն։ Սեփականատերերի փոփոխությունից, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրվելուց, Պրեմիեր լիգայում վստահ հաղթանակների ու Կոնֆերենցիաների լիգայում  ցույց տված արդյունքից հետո «Նոան» նոր նշաձող սահմանեց հայկական ֆուտբոլում։ Այս ամենով հանդերձ  Ռուի Մոտայի գլխավորած թիմին, բնականաբար, կբավարարի միայն չեմպիոնությունն ու գավաթը նվաճելը։ 

Առաջիկա տուրում Հայաստանի փոխչեմպիոնի մրցակիցը «Վեստ Արմենիան» է, սակայն մինչ այդ խաղը Ռուի Մոտայի սաները փորձելու են գավաթի խաղարկության ⅛ եզրափակիչում պայքարից դուրս թողնել «Ալաշկերտին»։ Այդ դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Գանձասարի» հետ։

Ամփոփելով վերոնշյալը, եվրագավաթային առաջին լուրջ մրցաշրջանից քաղած փորձով, մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքով ու հզոր կազմով «Նոան» չեմպիոնական պայքարում գլխավոր ֆավորիտն է։ 

Լուսանկարները՝ «Նոա» ՖԱ-ի

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Նախորդ հոդվածը
Եվրոպայի ռեկորդ ու ոսկե մեդալ․ Հայ հրաձիգների փայլուն արդյունքը
Հաջորդ հոդվածը
Ոչ մի անգամ չեմ փոշմանել Հայաստանի հավաքականն ընտրելու համար. Սպերցյան

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։