Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արարատը նոր համալրում ունի
13 Հուլիս 2025

Արարատը նոր համալրում ունի

Երևանի «Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա բելգիացի ֆուտբոլիստ Զաքարիա Մակնունը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։

Մակնունը կենտրոնական կիսապաշտպան է։

Իր ֆուտբոլային կրթությունը ֆուտբոլիստը ստացել է բելգիական «Էուպեն» և «Ստանդարտ» ակումբների ակադեմիաներում, որից հետո տեղափոխվել է Մարոկկոյի «Ռաջա» Կասաբալանկա ակումբ:

Այնուհետև նա իր պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Արաբական Միացյալ Էմերությունների «Էմիրեյթս Քլաբ» և «Ալ Համրա» ակումբներում, ինչպես նաև իսպանական «Ատլետիկո» Մարբելիայում: Նրա վերջին ակումբը եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Վաշմը»:

Մակնունը ազգությամբ մարոկկոցի է և հանդես է եկել այդ երկրի երիտասարդական հավաքականի կազմում:

Ակումբը բարի գալուստ է մաղթել ֆուտբոլիստին։

Նախորդ հոդվածը
12 ֆուտբոլիստ հեռացել է Սյունիքից
Հաջորդ հոդվածը
Փյունիկ-Տրե Ֆիորի խաղի մուտքը կլինի ազատ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։