BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Շերիֆը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում․ Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը
13 Հուլիս 2025

Շերիֆը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում․ Սերոբյանը մասնակցեց հանդիպմանը

Մոլդովայի առաջնության 4-րդ տուրում «Շերիֆն» ընդունել էր «Բելցիին» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ամարիլդո Ջոնին՝ 12-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 77-րդ րոպեին։ 

Այս հաղթանակի շնորհիվ Տիրասպոլը ներկայացնող ակումբը վաստակում է 12 միավոր ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սերոբյանի թիմի հաջորդ մրցակիցը «Պրիշտինան» է։ Կոսովոն ներկայացնող ակումբի հետ «Շերիֆը» կվիճարկի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիրը։ 1-ին խաղում մոլդովական ակումբը հաղթել է 4։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Իռլանդիայի հավաքականին
Հաջորդ հոդվածը
Նոան մեկնել է Չեռնոգորիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։