BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր
14 Հուլիս 2025

Բասկետբոլի կանանց Մ16 հավաքականը՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր

Կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտել է ելույթները Կոսովոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Հայաստանի հավաքականը եզրափակիչ խաղում 58։65 հաշվով զիջել է Կիպրոսի թիմին և արժանացել առաջնության արծաթե մեդալներին:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակելով 12 միավոր և կատարելով 17 ռեբաունդ: Վերջինս ընդգրկվել է կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:



Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղաների հավաքականն էլ բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:



Հայաստանի հավաքականը, 118։78 հաշվով առավելության հասնելով Ալբանիայի թիմի նկատմամբ, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Էդգար Աղաբեկյանն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Աղաբեկյանն ընդգրկվել է Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում:

Նախորդ հոդվածը
Նոան մեկնել է Չեռնոգորիա
Հաջորդ հոդվածը
Խաչանովն առաջադիմել է, Ավանեսյանը դուրս մնացել թոփ 50-ից․ Թենիսի թարմացված դասակարգման աղյուսակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։