BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գիտենք, որ բարդ խաղ է սպասվում․ Պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել․ Գոնսալու Սիլվա
15 Հուլիս 2025

Գիտենք, որ բարդ խաղ է սպասվում․ Պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել․ Գոնսալու Սիլվա

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Բուդուչնոստ»-«Նոա» դիմակայությունից առաջ տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող ակումբի պաշտպան Գոնսալու Սիլվայի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը։

«Մենք գիտենք, որ բարդ խաղ է սպասվում, այնպես, ինչպես Հայաստանում։ «Բուդուչնոստն» ունի փորձառու ու որակյալ ֆուտբոլիստներ։ Վաղը մենք տալու ենք ամեն ինչ, որպեսզի մեր գործը լավ կատարենք։ Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել։

Ֆուտբոլիստներ կան, որոնք գնացին, ֆուտբոլիստներ կան, որոնք եկան։ Նոր եկածները որակ են բերել թիմին։ Այս մրցակցությունն առաջնահերթ օգուտ է թիմին», - նշել է Սիլվան։

Մանրամասն տեսանյութում․



Սանդրո Պերկովիչի մեկնաբանությունները կարող եք ընթերցել այստեղ։

Հիշեցնենք, որ դիմակայության 1-ին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Ֆարուլը ոչ-ոքի խաղաց. Գրիգորյանը մասնակցեց խաղին
Հաջորդ հոդվածը
Բուդուչնոստը ցույց տվեց, որ լավ թիմ է․ Մոտենում ենք խաղին կարծես հաշիվը 0-0 է․ Սանդրո Պերկովիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։