BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բուդուչնոստը ցույց տվեց, որ լավ թիմ է․ Մոտենում ենք խաղին կարծես հաշիվը 0-0 է․ Սանդրո Պերկովիչ
15 Հուլիս 2025

Բուդուչնոստը ցույց տվեց, որ լավ թիմ է․ Մոտենում ենք խաղին կարծես հաշիվը 0-0 է․ Սանդրո Պերկովիչ

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Բուդուչնոստ»-«Նոա» դիմակայությունից առաջ տեղի է ունեցել Հայաստանը ներկայացնող ակումբի պաշտպան Գոնսալու Սիլվայի ու գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի մամուլի ասուլիսը։

«Պատասխան խաղն է։ Մոտենում ենք խաղին այնպես, կարծես հաշիվը 0։0 է։«Բուդուչնոստն» 1-ին խաղում ցույց տվեց, որ լավ թիմ է, փորձառու ֆուտբոլիստներով ու գիտեն ինչպես հանդես գալ նման խաղերում։ Մենք հավատում ենք մեր որակներին։ Մենք կտանք մեր լավագույնը, որպեսզի հասնենք որակավորման 2-րդ փուլ։

Իմ ադապտացիան շատ լավ է անցել։ Թե՛ խաղացողները, թե՛ ակումբի անդամներն ամեն ինչ անում են, որպեսզի շատ լավ հարմարվեն ես ու իմ թիմը։ Տպավորություն չունեմ, թե նոր եմ եկել Հայաստան, կարծես վաղուց այստեղ լինեմ։ Շատ գեղեցիկ երկիր է Հայաստանը, Երևանը, ուղղակի, դեռ շատ ժամանակ չենք ունեցել, որպեսզի շատ բան բացահայտենք։ Այս 2 խաղերը, նախ ժամանակացույցն է շատ խիտ, ապա շատ կարևոր են», - նշել է Պերկովիչը։  

Մանրամասն տեսանյութում․



Գոնսալու Սիլվայի մեկնաբանությունները կարող եք ընթերցել այստեղ։

Հիշեցնենք, որ դիմակայության 1-ին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Գիտենք, որ բարդ խաղ է սպասվում․ Պատրաստ ենք լավ խաղ ցուցադրել․ Գոնսալու Սիլվա
Հաջորդ հոդվածը
Նոան լավ թիմ է, լուրջ մրցակից, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։