BazaResidence
Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը|
Նոան լավ թիմ է, լուրջ մրցակից, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին
15 Հուլիս 2025

Նոան լավ թիմ է, լուրջ մրցակից, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ․ Բուդուչնոստի մարզիչը՝ սպասվող հանդիպման մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Բուդուչնոստ»-«Նոա» դիմակայությունից առաջ տեղի է ունեցել Չեռնոգորիան ներկայացնող ակումբի պաշտպան Միոմիր Ժյուրիկովիչի ու գլխավոր մարզիչ Նենադ Լալատովիչի մամուլի ասուլիսը։

«Նոան» շատ լուրջ մրցակից է, հիանալի անհատական վարպետություն ունեցող ֆուտբոլիստներով։ Մենք 90 րոպե գերազանց խաղացինք պաշտպանությունում։ Գիտեինք՝ եթե նրանց տարածություն տանք, շատ քիչ շանսեր կունենանք հաջորդ փուլ անցնելու։ Պետք է տակտիկապես խաղայինք՝ հաշիվը պահելով։ Երբ մի փոքր տարածք թողեցինք, ազատ տեղաշարժվեցին ու գոլ ընդունեցինք։ Տղաներն արեցին այն այն ամենը, ինչ խնդրել էի։ «Նոան» 100% գոլային պահ չստեղծեց։ Գիտեի, որ մենք էլ կունենանք պահեր, օրինակ՝ Իվանովիչի հնարավորությունը առաջին խաղակեսում։ Եթե այդ պահին գոլ խփեինք, զարգացումներն այլ կլինեին», - առաջին հանդիպման մասին նշեց Լալատովիչը։

«Խաղը 90 րոպե է և մենք պետք է խաղանք՝ հիշելով հաշիվը։ Չի կարելի չմտածված քայլերի գնալ, պետք է զգուշությամբ խաղալ առաջին խաղակեսում։ Ժամանակի հետ կսկսենք ավելի շատ ռիսկի դիմել։ Պետք է սպասենք մեր պահին ու համբերատար խաղանք։ Չեմ ուզում բացել քարտերս, բայց հնարավոր է մեկնարկային կազմում փոփոխություններ լինեն։ «Բուդուչնոստը» վերջերս խաղում էր 4-2-3-1 սխեմայով, բայց պետք է խաղացողները սովորեն այլ սխեմաների՝ մրցակցին հարմարվելու համար։ Այն տակտիկան, որը կիրառեցինք Հայաստանում նրանք լավ յուրացրին։ «Նոան» լավ թիմ է, բայց Մանչեսթեր Յունայթեդը չէ։ Հիմա անհրաժեշտ է լավ հակագրոհներ կառուցել գնդակ խլելուց հետո։ Այդ ուղղությամբ աշխատել ենք մարզումներում։ Եթե խաղանք ոգևորությամբ և ցանկությամբ, կարող ենք մեր երկրպագուների աչքի առաջ անցնել երկրորդ փուլ։ Մի քիչ էլ բախտ է անհրաժեշտ։ Չենք մտածում դուրս մնալու մասին, բայց եթե նույնիսկ դուրս մնանք՝ դա աշխարհի վերջը չէ։ Հաջորդ փուլում էլ շանս ունենք՝ Կոնֆերենցիաների Լիգայում։ Պետք է ցույց տանք, որ կարող ենք խաղալ ուժեղ թիմերի դեմ։ Առաջին խաղում արդեն ցույց տվեցինք դա։ Իմ երազանքը տիտղոս նվաճելն ու  եվրոպական մրցաշարի խմբային փուլ դուրս գալն է», - նշել է մասնագետը։

Հիշեցնենք, որ դիմակայության 1-ին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Նախորդ հոդվածը
Բուդուչնոստը ցույց տվեց, որ լավ թիմ է․ Մոտենում ենք խաղին կարծես հաշիվը 0-0 է․ Սանդրո Պերկովիչ
Հաջորդ հոդվածը
Փյունիկի դարպասապահը հեռացել է թիմից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։