BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Բանֆիլդը հաղթեց․ Ադորյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
21 Հուլիս 2025

Բանֆիլդը հաղթեց․ Ադորյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Արգենտինայի առաջնության 2-րդ հատվածի՝ Կլաուսուրայի 2-րդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվել էր «Նյուելզ Օլդ Բոյսին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանն ընդգրկված էր «Բանֆիլդի» մեկնարկային կազմում ու 44-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Տեսանյութը՝ այստեղ։

Ադորյանը 49-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի, իսկ 60-րդ րոպեին փոխարինվեց։ Հեղինակավոր SofaScore կայքը ազգային ընտրանու կիսապաշտպանին արժանացրել է 7,3 գնահատականի։

Այս հաղթանակից հետո «Բանֆիլդը» 21 միավորով 16-րդ տեղում է։

Հաջորդ տուրում Ադորյանի թիմի մրցակիցը «Բարրակաս Ցենտրալն» է։

Նախորդ հոդվածը
Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Las Vegas-ի հաղթող
Հաջորդ հոդվածը
Բելգրանոն պարտվեց․ Սելարայանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։