BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՀՀ նախագահը Ծաղկաձորում պարգևատրել է թենիսի միջազգային մրցաշարի հաղթողներին
21 Հուլիս 2025

ՀՀ նախագահը Ծաղկաձորում պարգևատրել է թենիսի միջազգային մրցաշարի հաղթողներին

Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Տղաների մենախաղում հաղթել է ռուս Ալեքսեյ Ֆրոլովը, որը եզրափակչում 7։6, 2։6, 7։6 հաշվով առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Ռիչարդ Կրիզանի նկատմամբ։
 
Զուգախաղի հաղթող են դարձել Քամալ Ֆախրեդտինովն ու Ռոման Կուլպինը։ Նրանք եզրափակչում 4։6, 6։3, 12։10 հաշվով հաղթել են Թոմաս Լաուկիս-Իվան Մոլգին զույգին։

Աղջիկների մենախաղում հաղթող է դարձել Վալերիա Գալյաևան։ Վերջինս եզրափակչում 7։6, 3։6, 6։3 հաշվով հաղթել է հայրենակցին՝ ռուսաստանցի Դարիա Բելյաևային։

Գալյաևա-Բեյաևա զույգը հաղթող է ճանաչվել զուգախաղում։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի ու ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ մենախաղերի եզրափակիչներին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել են Հանրապետության նախագահն ու Ալբերտ Բոյաջյանը։





Նախորդ հոդվածը
Լատվիայի Մ20 հավաքականը՝ Երևանում անցկացված բասկետբոլի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնության հաղթող
Հաջորդ հոդվածը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պարգևատրվել է՝ Եվրոպայի Մ20 առաջնության կազմակերպման համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։