BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պարգևատրվել է՝ Եվրոպայի Մ20 առաջնության կազմակերպման համար
21 Հուլիս 2025

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պարգևատրվել է՝ Եվրոպայի Մ20 առաջնության կազմակերպման համար

Երևանում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։

Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Միջոցառման ընթացքում ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային պարգևատրել է «Organizer Award» հատուկ մրցանակով՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Մրցանակը հանդիսավոր կերպով հանձնվել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանին։

Նախորդ հոդվածը
ՀՀ նախագահը Ծաղկաձորում պարգևատրել է թենիսի միջազգային մրցաշարի հաղթողներին
Հաջորդ հոդվածը
Հաստատվել է ՀՊԼ-ի առաջիկա տուրերի ժամանակացույցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։