BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի է Նոայի հավանական մրցակիցը ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում
21 Հուլիս 2025

Հայտնի է Նոայի հավանական մրցակիցը ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը չհաղթահարելու դեպքում, Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) -«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի պարտվողի հետ։

ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլի 1-ին հանդիպումները նախատեսված են օգոստոստի 7-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 14-ին։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլի «Նոա»-«Ֆերենցվարոշ» դիմակայության 1-ին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 22-ին Աբովյանի «Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում» և կմեկնարկի 20։00-ին։ Հունգարական թիմի արգելքը հաղթահարելու դեպքում Սանդրո Պերկովիչի թիմը կմրցի «Ռիյեկա» (Խորվաթիա) -«Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլիստ Յուրա Մելիքյանի տպավորիչ ցուցանիշները Երևանում անցկացված Եվրոպայի Մ20 Բ դիվիզիոնի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հավանական մրցակիցները ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։