Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայ մարզիչները ՖԻԴԵ-ի կողմից արժանացել են Շախմատի հանրայնացման մրցանակի
22 Հուլիս 2025

Հայ մարզիչները ՖԻԴԵ-ի կողմից արժանացել են Շախմատի հանրայնացման մրցանակի

Հայաստանի շախմատի ակադեմիայի ավագ մարզիչ, միջազգային գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը և մարզիչ Տիգրան Ազարյանը ՖԻԴԵ-ի կողմից արժանացել են «Շախմատի հանրայնացման մրցանակ 2025» անվանակարգում շնորհակալագրի։

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի մամուլի քարտուղարությունը:

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը մարզչական գործունեությամբ զբաղվում է 2021-ից։ Նրա սաները 2023–2024 թվականներին Եվրոպայի առաջնություններում և մի շարք այլ միջազգային մրցաշարերում գրանցել են բարձր արդյունքներ, նվաճել բազմաթիվ մեդալներ և լրացրել միջազգային գրոսմայստերի և ՖԻԴԵ վարպետի նորմեր՝ փայլելով ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային հարթակում։

Տիգրան Ազարյանը մարզչական գործունեությամբ զբաղվում է 2017 թվականից։ Նրա սաները հատկապես փայլել են Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ փուլերում՝ գրանցելով բարձր և խոստումնալից արդյունքներ։

Նախորդ հոդվածը
ԿԼ. Արարատ-Արմենիայի վերջնական հայտացուցակը Կլուժի դեմ խաղի համար
Հաջորդ հոդվածը
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը պատանիների Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։