BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոան զիջեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)
22 Հուլիս 2025

Նոան զիջեց Ֆերենցվարոշին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Նոան» ընդունել էր «Ֆերենցվարոշին» ու զիջեց 1։2 հաշվով։

35-րդ րոպեին Ստեֆան Գարտենմանը գրավեց սեփական դարպասը։ Տեսանյութը՝ այստեղ։ 1-ին կեսի վերջին րոպեին Քալում Օ՛Դաուդան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 2-րդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Բարնաբաշ Վարգան առաջ մղեց «Ֆերենցվարոշին»։

82-րդ րոպեին Իբրահիմ Սիսեն խախտեց խաղի կանոնները Գոնսալո Գրեգորիոյի դեմ պայքարում ու ստանալով կարմիր քարտ՝ հեռացվեց խաղադաշտից։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում փոխարինման մտավ 78-րդ րոպեին։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը Չեմպինների լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի «Ռիյեկա»-«Լուդոգորետց» զույգի հաղթողի, իսկ պարտվողը, Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Լինքոլն Ռեդ Իմփս»-«Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ։

Նախորդ հոդվածը
Նոա-Ֆերենցվարոշ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
10 հոգով մնացած Ցրվենա Զվեզդան հաղթեց մրցակցին․ Նաիր Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։