Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Իմ կարծիքով հաջորդ փուլ դուրս գալու շանսերը 50/50 են․ Սանդրո Պերկովիչը՝ Ֆերենցվարոշի դեմ կայացած հանդիպումից հետո (տեսանյութ)
22 Հուլիս 2025

Իմ կարծիքով հաջորդ փուլ դուրս գալու շանսերը 50/50 են․ Սանդրո Պերկովիչը՝ Ֆերենցվարոշի դեմ կայացած հանդիպումից հետո (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Նոա»-«Ֆերենցվարոշ» (1։2) հանդիպումից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք այսօր մեզ հետ էին։ Շնորհավորում եմ նաև իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով մենք այսօր լուրջ հանդիպում անցկացրինք՝ շատ լուրջ մակարդակի վրա։ Մենք որոշ իրավիճակներում անհաջող գործեցինք։ Որոշ դրվագներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։ Հաշիվը 1։2 է, իմ կարծիքով հարցը դեռ բաց է։ Կփորձենք անակնկալի բերել մրցակցին։

Իրական ֆուտբոլը փլեյսթեյշն չէ, որ կարողանաս ամեն ինչ ղեկավարել։ Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին ու «Ֆերենցվարոշը» չկարողացավ իր խաղը թելադրել մեզ։ Նրանց ստեղծած հնարավորությունները եկան մեր սխալներից, բայց սա ֆուտբոլի մասն է։

Պինսոնը մեր կարևոր ֆուտբոլիստներից մեկն է, բայց նա միակը չէր, որ այսօր չխաղաց։ Նա փոքր վնասվածք ունի և մյուս խաղին ևս նրան չենք տեսնի։

Մեծ հարգանք եմ տածում «Ֆերենցվարոշի» ու թիմի ֆուտբոլիստների հանդեպ։ Իմ կարծիքով շանսերը 50/50 են», - ասել է խորվաթ մասնագետը։

Մանրամասն տեսանյութում․



Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 30-ին՝ Բուդապեշտում։

Նախորդ հոդվածը
Տիգրան Բարսեղյանի գոլը ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլի խաղում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթեց խոշոր հաշվով․ Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։