BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Սլովանը հաղթեց խոշոր հաշվով․ Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
23 Հուլիս 2025

Սլովանը հաղթեց խոշոր հաշվով․ Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Սլովանն» ընդունել էր «Զրինսկի Մոստարին» ու հաղթեց 4։0 հաշվով։

Տանտերերի մեկնարկային կազմում էր ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Նա 19-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ 39-րդ րոպեին Բարսեղյանը բացեց հանդիպման հաշիվը (տեսանյութը այստեղ), ապա 62-րդ րոպեին օգնեց Մարկո Տոլիչին մեծացնել «Սլովանի» առավելությունը (տեսանյութը այստեղ

Ազգային ընտրանու վինգերը փոխարինվեց 86-րդ րոպեին։

Սլովակիան ներկայացնող ակումբի մյուս գոլերը հեղինակեցին Դավիդ Ստրելեցն ու Միխոլա Կուխարևիչը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 29-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայում։

Նախորդ հոդվածը
Իմ կարծիքով հաջորդ փուլ դուրս գալու շանսերը 50/50 են․ Սանդրո Պերկովիչը՝ Ֆերենցվարոշի դեմ կայացած հանդիպումից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Իվուարցի 19-ամյա կիսապաշտպանը՝ Արարատի ֆուտբոլիստ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։