BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սպերցյանը մեկնաբանել է ՊՍԺ-ի և Ժիրոնայի կողմից հետաքրքրության վերաբերյալ շշուկները
23 Հուլիս 2025

Սպերցյանը մեկնաբանել է ՊՍԺ-ի և Ժիրոնայի կողմից հետաքրքրության վերաբերյալ շշուկները

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է արտասահմանյան ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լրատվամիջոցների տարածած լուրերը։

- Ինչպե՞ս են եվրոպական ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը ազդում Ձեզ վրա։

- Ես արդեն մի քանի անգամ պատասխանել եմ այս հարցին։ Երեք տարի շարունակ տարբեր լուրեր են շրջանառվում։ Բայց երբ կոնկրետ բաներ լինեն, այդ ժամանակ կխոսենք։

- Լրատվամիջոցները գրում են ՊՍԺ-ի և «Ժիրոնայի» հետ բանակցությունների մասին։

- Ես անձամբ դեռ որևէ կոնկրետ բանի մասին տեղյակ չեմ։

- Բայց եթե Դուք ընտրության հնարավորություն ունենայիք, որ առաջնությունը կընտրեիք՝ Ֆրանսիայի՞, թե՞ Իսպանիայի:

- Եկեք հիմա դրա մասին չխոսենք։ Ես չեմ ուզում մեկնաբանել,— ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։

Նախորդ հոդվածը
Պատանի ծանրորդները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականում չեն վախենում Պորտուգալիայից և Իռլանդիայից. Սպերցյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։