Արտակ Գալստյանը «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում վերջերս մասնակցել է Վրաստանում անցկացված ուսումնամարզական հավաքին։
«Փյունիկ» ՖԱ-ի հետ առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել նաև 18-ամյա պաշտպան
Արամ Ահարոնյանը:
Արամը ֆուտբոլով սկսել է զբաղվել 6 տարեկանից՝ «Փյունիկի» ակադեմիայում:
2023/24 թթ․ մրցաշրջանում նա «Փյունիկ 2007»-ի հետ դարձել է Հայաստանի Մ-18 տարեկանների առաջնության չեմպիոն և գավաթակիր, իսկ այս տարի նույն տարիքային խմբում գավաթակիր է դարձել «Փյունիկ 2008»-ի հետ:
Արամ Ահարոնյանը հրավիրվել է Հայաստանի Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներ:
2024 թվականի սեպտեմբերին Արամը «Փյունիկի» Մ-18 տարեկանների թիմի կազմում մասնակցել է Երիտասարդական Չեմպիոնների լիգայի առաջին փուլի՝ Մինսկի «Դինամոյի» հետ հանդիպումներին։
2025 թվականի մարտի 5-ին, Հայաստանի գավաթի խաղարկության՝ «Լեռնային Արցախի» դեմ (7:2) խաղում, Ահարոնյանն իր նորամուտն է նշել «Փյունիկի» գլխավոր թիմում:
Նախորդ մրցաշրջանում Արամ Ահարոնյանը «Փյունիկ Ակադեմիայի» կազմում Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում մասնակցել է 21 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ։