BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Մեր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն ու առաջ շարժվելն է․ Տուլիպա
23 Հուլիս 2025

Մեր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն ու առաջ շարժվելն է․ Տուլիպա

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա Կլուժ» խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյան ու թիմի գլխավոր մարզիչ Տուլիպայի մամուլի ասուլիսը․

«Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճն ու ձեռագիրը։ Հիմա մենք աշխատում ենք բարձր ինտենսիվությամբ ու տեսնում եմ, որ թիմի մոտ ուժային ու արագ ֆուտբոլ է», - նշել է Համբարձումյանը։

Տուլիպան նշել է, որ թիմի նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն ու առաջ շարժվելն է։ Նա խոսել է նաև Ժիրայր Շաղոյանի մասին։

«Շաղոյանն ունի հսկայական պոտենցիալ, մենք տեսնում ենք այն առավելագույնը, որին նա կարող է հասնել։ Նա պետք է ավելի լավ տեսնի խաղը, իսկ մարզիչը պետք է օգնի նրան դրանում։ Նա հարձակման գծում կարող է խաղալ բոլոր դիրքերում՝ ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում՝ 10 համարի դիրքում»։

Պորտուգալացի մասնագետի խոսքով, թիմն ավելի շատ կենտրոնացած է սեփական խաղի, ոչ թե մրցակցի վրա։

«Թե ինչ ֆուտբոլ է խաղում մրցակիցը՝ գիտենք։ Նրանք 2 տարբեր մարտավարություն են կիրառում։ Մեր խնդիրն է թույլ չտալ նրանց հասնել հաջողության ու խաղալ մեր ֆուտբոլը։

Նախորդ մրցաշրջանում ունեի հնարավորություն Հայաստան գալու։ Ես դեռ այն ժամանակ էի ուսումնասիրել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներին։ Ես դիտեցի 4-5 թիմի ու հասկացա, որ կան լավ ֆուտբոլիստներ։ Հայաստանի առաջնությունը բավականին լավ մակարդակի է։ Կա 5 ակումբ, որոնք միջին եվրոպական մակարդակի են։ Սա ինձ համար մարտահրավեր է։ Առաջին անգամ եմ աշխատելու արտերկրում», - նշել է մասնագետը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա»-«Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կմեկնարկի 20։00-ին։ Խաղի մուտքն ազատ է։

Նախորդ հոդվածը
Տիկնիզյանը ճանաչվել է Լինքոլն Ռեդ Իմփս-Ցրվենա Զվեզդա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
5 ֆուտբոլիստ առաջին պրոֆեսիոնալ պայմանագրերն է կնքել Փյունիկի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։