ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Փյունիկը հաղթեց Դյորին (տեսանյութ)
24 Հուլիս 2025

Փյունիկը հաղթեց Դյորին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Փյունիկն» ընդունել էր հունգարական «Դյորին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպմանը հաշիվը, 11-մետրանոցից, 22-րդ րոպեին բացեց Մարիուս Նուբիսին (տեսանյութը՝ այստեղ)։ 66-րդ րոպեին Դանիլ Կուլիկով մեծացրեց երևանյան թիմի առավելությունը (տեսանյութը՝ այստեղ)։

78-րդ րոպեին «Փյունիկի» պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը գրավեց սեփական դարպասը (տեսանյութը՝ այստեղ)։ 

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա 1 շաբաթից՝ Հունգարիայում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը մրցելու է «Պայդե» (Էստոնիա) -ԱԻԿ (շվեդիա) զույգի հաղթողի հետ։ Այդ դիմակայության 1-ին խաղում շվեդական ակումբը հաղթեց 2։0 հաշվով։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ու Ունիվերսիտատեա Կլուժը հաղթողին չպարզեցին
Հաջորդ հոդվածը
Պուշկաշ Ակադեմիան զիջեց մրցակցին․ Հարությունյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։