BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Պուշկաշ Ակադեմիան զիջեց մրցակցին․ Հարությունյանը մասնակցեց խաղին
24 Հուլիս 2025

Պուշկաշ Ակադեմիան զիջեց մրցակցին․ Հարությունյանը մասնակցեց խաղին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունգարական «Պուշկաշ Ակադեմիան» հյուրընկալվել էր Լիմասսոլի «Արիսին» ու զիջեց 2։3 հաշվով։

Հյուրերը 16-րդ րոպեից զիջում էին 2 գնդակի տարբերությամբ, սակայն կարողացան 77 ու 81-րդ րոպեներին վերականգնել հաշվի հավասարությունը, բայց «Արիսը» 87-րդ րոպեին հեղինակեց ևս մեկ գոլ՝ հաղթելով դիմակայության 1-ին խաղում։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 72-րդ րոպեին։ Հարությունյանը փոխարինումից վայրկյաններ առաջ զգուշացվեց դեղին քարտով։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 31-ին՝ Հունգարիայում։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը մրցելու է ԱԵԿ (Հունաստան) - Հապոել Բեր Շեվա (Իսրայել) զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց Դյորին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Լեգիան արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց․ Բիչախչյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։