Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Կրասնոդարը պարտվեց․ Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
26 Հուլիս 2025

Կրասնոդարը պարտվեց․ Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին» ու զիջեց 1։2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր տանտերերի մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

25-ամյա կիսապաշտպանի փոխանցումից հետո խաղի հաշիվը կրճատեց Մոզես Կոբնանը (տեսանյութը՝ այստեղ

Այս հանդիպումից հետո «Կրասնոդարն» ունի 3 միավոր։

Հաջորդ տուրում ՌՊԼ-ի գործող հաղթողի մրցակիցը Մոսկվայի «Դինամոն» է, բայց մինչ այդ Սպերցյանի թիմը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակում մրցելով «Կրիլյա Սովետովի» դեմ։ 

Նախորդ հոդվածը
Հրաձգության ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել
Հաջորդ հոդվածը
Արարատն ընկերական խաղում զիջել է Սյունիքին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։